Հայ-թուրքական սահմանի բացումից հետո Հայաստանի տնտեսությունը ոչինչ չի շահի

PanARMENIAN.Net - Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման առնչությամբ Հայաստանի Սոցիալ-դեմոկրատական Հնչակյան կուսակցության դիրքորոշումը պարզ է` մենք դեմ ենք Թուրքիայի հետ որեւէ հարաբերությունների վերականգնմանը, քանի դեռ Հայոց ցեղասպանությունը չի ճանաչվել: Այդ մասին այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտնեց Հայաստանի Սոցիալ-դեմոկրատական Հնչակյան կուսակցության վարչության անդամ Վահան Շիրխանյանը: Նրա խոսքով, Հայաստանը նման քայլի գնաց, մասամբ կամավոր, մասամբ էլ պարտադրված: «Հայաստանը գերտերությունների ճնշման ներքո է: Չնայած, որ մեզ համոզում են, թե հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը մեզ շահեկան է, դա այդպես չէ»,- նշեց Շիրխանյանը` ավելացնելով, որ սահմանի բացման դեպքում երկրների միջեւ ոչինչ չի փոխվի եւ Հայաստանի տնտեսությունը դրանից ոչինչ չի շահի:



Ընդ որում, Շիրխանյանը նկատեց նաեւ, որ Թուրքիան հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմամբ հետապնդում է հետեւյալ նպատակները` Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ձախողում, Կարսի պայմանագրի պայմանների ճանաչում, Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծում հօգուտ Ադրբեջանի, Հայաստանում Ռուսաստանի ռազմական ներկայության լիկվիդացում, հայ-իրանական հարաբերությունների սահմանափակում, ինչպես նաեւ Անկարա-Գյումրի-Երեւան-Նախիջեւան-Մեղրի-Բաքու երկաթուղու նախագծի իրականացում:
 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---