Հայաստանը կմասնակցի Իտալիայում կայանալիք ՄԱԿ-ի Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպության գագաթաժողովին

PanARMENIAN.Net - ՀայաստանիՀանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանիգլխավորածպատվիրակությունը մեկնել է Իտալիա` մասնակցելու ՄԱԿ-ի Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպության գագաթաժողովին, հաղորդում է կառավարության մամլո ծառայությունը:



Վարչապետի գլխավորած պատվիրակության կազմում են ՀՀ Կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանը, ՀՀ գյուղատնտեսության նախարար Գերասիմ Ալավերդյանը, ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Արման Կիրակոսյանը, պաշտոնատար այլ անձինք, կառավարության եւ արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչներ:



ՀՀ վարչապետըելույթ կունենաՊարենի եւգյուղատնտեսությանկազմակերպության գագաթաժողովի ընթացքում:



Նախատեսվում են նաեւհանդիպումներ ՄԱԿ-ի Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպության գլխավոր տնօրենի, Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի նախագահի ինչպես նաեւ ՄԱԿ-ի Համաշխարհային պարենի ծրագրի գործադիր տնօրենի հետ:
 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---