ՀԱՊԿ-ն ու ԿԽՄԿ-ն Հուշագիր են ստորագրել մտադրությունների մասին

PanARMENIAN.Net - 2009 թվականի նոյեմբերի 16-ին Մոսկվայում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության քարտուղարությունն ու Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակությունը Մոսկվայում, Երեւանում ու Տաշքենդում Հուշագիր են ստորագրել մտադրությունների մասին: Ըստ փաստաթղթի, կողմերը մտադիր են ակտիվացնել համագործակցությունը ՀԱՊԿ քարտուղարության, կազմակերպության անդամ երկրների ու Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջեւ:



ՀԱՊԿ քարտուղարությունն ու Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակությունները ՌԴ-ում, Հայաստանում եւ Ուզբեկստանում պայմանավորվել են նաեւ օգնություն ցուցաբերել զինված հակամարտությունների, արտակարգ իրավիճակների, բռնության արդյունքում տուժած անձանց, ինչպես նաեւ ժամանակակից մարտահրավերներին ու սպառնալիքներին հակազդելու ասպարեզում:

«ՀԱՊԿ-ն հուսով է, որ արդյունավետ համագործակցություն կծավալի Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության հետ մի շարք նախագծերի առումով, մասնավորապես հակազդելու համար ապօրինի միգրացիային, արտակարգ իրավիճակների կանխարգելմանն ու հետեւանքների վերացման համար»,-ասել է ՀԱՊԿ գլխավոր քրատուղար Նիկոլայ Բորդյուժան: Կարմիր խաչի միջազգային կոմիտեի անունից փաստաթուղթը ստորագրած Պասկալ Մեժ Վագներն, իր հերթին ընդգծել է Կարմիր խաչի կոմիտեի պատրաստամակությունը` մշակել եւ իրագործել համատեղ նախագծեր, հաղորդում է ՀԱՊԿ-ի ներկայացուցչությունը ՀՀ-ում:
 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---