Ստամբուլում անցկացվեց սեմինար` նվիրված 1909 թ. Ադանայում հայերի կոտորածին

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 6-9 Ստամբուլում անցկացվեց միջազգային սեմինար, որի թեման էր "Adana - 1909: History, Memory, and Identity from a Hundred Year Perspective " : Սեմինարին մասնակցում էին ԱՄՆ-ից, Կանադայից, Մեծ Բրիտանիայից, Ֆրանսիայից, Իտալիայից եւ Թուրքիայից ժամանած գիտնականներ, ինչպես նաեւ ուսանողներ եւ լրագրողներ:



Սեմինարը նվիրված էր այն թուրքերին, որոնք 1909 թ. Ադանայում (Կիլիկիա) հայերի կոտորածի ժամանակ փրկել են հայերին: Հայաստանի, Եվրոպայի, Ասիայի, ԱՄՆ-ի ներկայացուցիչներն իրենց կարծիքը հայտնեցին այդ առիթով:

Սեմինարն անցկացնում էին` Լոնդոնի Կոմիտասի անվան ինստիտուտը, Սաբանչի համալսարանը (Ստամբուլ), Բիլջի համալսարանի պատմության ամբիոնը, Հրանտ Դինքի միջազգային հիմնադրամը, ինչպես նաեւ Բոգազչի համալսարանը, հաղորդում է Կոմիտասի անվան ինստիտուտի մամլո ծառայությունը:

1909 թ. ապրիլի 1-ին սկսվեց Ադանայում հայերի կոտորածը: Չորս օրվա ընթացքում կոտորվեցին մոտ 30 հազ. հայ: Ապրիլի 12-ին կանոնավոր բանակը մտնում է քաղաք եւ կոտորածը վերսկսվում է:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---