ՀՀ Վռաբեկ դատարանը բեկանեց վարչական դատարանի որոշումը թեղուտի պաշտպանության խմբի վերաբերյալ

PanARMENIAN.Net - Հայաստանի վճռաբեկ դատարանը բեկանել է վարչական դատարանի որոշումը Թեղուտի գործի վերաբերյալ, հայտնում է «Էկոլուրը», հղում անելով Մարդու իրավունքների եւ ժողովրդավարացման ինստիտուտի նախագահ Արփինե Գալֆայանի խոսքերը:



Այս տարվա ամռանը «Էկոդար» հասարակական կազմակերպությունը, Վանաձորի Հելսինկյան գրասենյակը եւ «Թրանսփարենսի ինտերնեշընլ» հակակոռուպցիոն կենտրոնը հայց էին ներկայացրել վարչական դատարան` ընդդեմ ՀՀ կառավարության: Կազմակերպությունները համոզված են, որ Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման նախագիծը հաստատելիս խախտվել է հանրապետության օրենսդրությունը, ինչպես նաեւ Հայաստանի սահմանադրությունն ու միջազգային կոնվենցիաները: Սակայն վարչական դատարանը երկու անգամ մերժել էր Թեղուտի պաշտպաններին:



Ինչպես հաղորդում է «Էկոլուրը», ի պատասխան Արփինե Գալֆայանի հայտարարության, ,Vallex Groupե-ի նախագահի օգնական Վահրամ Ավագյանը նշել է. «Վարչական դատարանի մերժումը տոնական տրամադրություն մեզ մոտ չառաջացրեց: Մենք համոզված ենք, որ այդ իրավական բանավեճում հերթական անգամ կբացահայտվի մեղադրանքների սնանկությունը»:
 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---