Երեւանում ընթանում են «Ռուսաստանյան հեռուստատեսության օրերը Հայաստանում»

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 16-19-ը Երեւանում տեղի կունենան «Ռուսաստանյան հեռուստատեսության օրերը Հայաստանում»:



Այդ ծրագրի շրջանակներում Երեւան են ժամանեկ «Ռուսական հեռուստատեսության ակադեմիա» հիմնադրամի նախագահ, ՌԴ նախագահի միջազգային մշակությաին համագործակցության գծով հատուկ ներկայացուցիչ, հատուկ հանձնարարությունների դեսպան Միխաիլ Շվիդկոյը, Առաջին ալիքի Լրատվական ծրագրերի գլխավոր տնօրենի տեղակալ Կիրիլ Կլեյմյոնովը, մեկնաբան Անդրեյ Կոնդրաշովը, հաղորդավար Արինա Շառապովան: Հյուրերին ուղեկցում է ՌԴ-ում ՀՀ դեսպան Արմեն Սմբատյանը:



«Հայաստան այցելության ընթացքում «Ռուսական հեռուստատեսության ակադեմիա» հիմնադրամի եւ հայկական չորս առաջատար հեռուստաալիքների` Հայաստանի հանրային հեռուստատեսության, երկրորդ հայկական հեռուստաալիքի, «Արմենիա» եւ «Շանթ« հեռուստաալիքների միջեւ հուշագիր կստորագրվի «Փոխըմբռնման ու համագործակցության մասին»,-ասել է Շվիդկոյը:



Ըստ նրա, 2010 թվականից առաջատար ռուսական հեռուստաալիքներում կկազմակերպվեն վարպետության դասեր եւ վարժանքներ հայաստանցի լրագրողների համար:



Բացի այդ, այցի շրջանակներում հանդիպում տեղի կունենա Ռուս-Հայկական (Սլավոնական) համալսարանի, Երեւանի պետական մանկավարժական համալսարանի, ինչպես նաեւ Հայաստանի լրագրողների միության անդամների հետ:
 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---