Հովիկ Աբրահամյան. ՀՀ ԱԺ-ում ԵՄ խորհրդատուի աշխատանքը կնպաստի Հայաստանի եվրաինտեգրմանը

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 16-ին Ազգայինժողովի նախագահՀովիկ Աբրահամյաննընդունեց ՀայաստանումԵվրոպականհանձնաժողովի պատվիրակության ղեկավարդեսպան Ռաուլդե Լյուցենբերգերին, Հայաստանում Եվրոպական միության (ԵՄ) խորհրդատվական խմբի ղեկավար Ռոլֆ Բյոնկեին եւ նույն թիմի անդամ` ՀՀ ԱԺ նախագահի խորհրդատու Էդուարդո Լորենցո Օչոային:



Ողջունելով զրուցակիցներին` ՀՀ ԱԺ նախագահը ողջունեց ԵՄ խորհրդատվականխումբստեղծելու ՀՀ Նախագահի նախաձեռնությունը: Կարեւորելով ԵՄ հետհամագործակցության զարգացումը` պարոն Աբրահամյանը հույս հայտնեց, որ ՀՀ ԱԺ-ում ԵՄ խորհրդատուի աշխատանքը կնպաստի Հայաստանի եվրոինտեգրմանը, իսկ Եվրոպական խորհրդարանում նրա ունեցած հարուստ աշխատանքային փորձն օգտակար կլինի այդ մարմնի հետ ՀՀ ԱԺ հարաբերությունները խորացնելու համար:



Այնուհետեւ զրուցակիցներըքննարկեցին ՀՀ ԱԺ-ում ԵՄ խորհրդատուիգործունեությունը սկսելու հետկապված աշխատանքային եւկազմակերպչական հարցերը: ՊարոնԼորենցոՕչոան ՀՀ ԱԺ նախագահին փոխանցեց Եվրախորհրդարանի նախագահ Եժի Բուզեքի ջերմ ողջույնները: Զրուցակիցները նախանշեցին այն ոլորտները, որտեղ ԵՄ խորհրդատուն կարող է օգտակար լինել ՀՀ ԱԺ-ին եւ պայմանավորվեցին խթանել համատեղ աշխատանքը, հաղորդում է ՀՀ ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցներիհետկապերի վարչությունը:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---