Հայաստանի նախագահը Միխայիլ Շվիդկոյին պարգեւատրել է «Մովսես Խորենացի» մեդալով

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյաննայսօրընդունել է«Ռուսական հեռուստատեսությանօրերի»շրջանակում Երեւանումգտնվող մի շարք ռուսական հեռուստառադիոընկերությունների ղեկավարների եւ ոլորտի այլ ներկայացուցիչների պատվիրակությանը: Պատվիրակությունը գլխավորում է «Ռուսաստանյան հեռուստատեսության ակադեմիա» հիմնադրամի նախագահ, միջպետական մշակութային համագործակցության հարցերով ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյը:



Ողջունելով հյուրերին եւ կարեւորելով նման միջոցառման անցկացումը, նախագահ Սերժ Սարգսյանը նշել է, որ հայ-ռուսական ռազմավարական գործընկերային հարաբերությունները պահանջում են մշտական հոգածություն բոլոր բնագավառներում: «Մենք մեծ նշանակություն ենք տալիս մեր հարաբերությունների խորացմանը նաեւ հումանիտար ոլորտում: Մենք հոգեհարազատ ազգեր ենք. մեր նախապապերը, մեր պապերը, մեր ծնողներն ընկերություն են արել: Մենք այսօր շարունակում ենք այդ ընկերությունը, սակայն, կարծում եմ, որ պետք է ելնել այն հանգամանքից, որ այս հարաբերություններն ամենօրյա ուշադրության կարիք ունեն: Աշխարհը փոփոխվում է, մարդիկ նոր մտածելակերպով ավելի ու ավելի են ազդում հասարակական կարծիքի վրա, ուստի, մեր խնդիրն է հստակորեն հիշել մեր երեկվա օրը եւ այդ ամենը փոխանցել նոր սերնդին»,- ասել է նախագահ Սարգսյանը:



ՍերժՍարգսյանն այդ գործում կարեւորել է զանգվածային լրատվամիջոցների, հատկապես` հեռուստատեսության դերը: Նախագահը նշել է, որ համառուսաստանյան երեք հեռուստաալիքներ հասանելի են բոլոր հայ հեռուստադիտողներին, ինչը մեծ ազդեցություն եւ միաժամանակ պատասխանատվություն է ենթադրում: Ռուսական հեռուստաալիքների ներկայությունը Հայաստանում նախագահը կարեւորել է նաեւ ռուսաց լեզվի տարածման առումով: ՀյուրերընախագահՍարգսյանին են ներկայացրել հայ գործընկերների հետ քննարկումների արդյունքները, հանդես եկել առաջարկություններով: Մասնավորապես, խոսվել է հայկական եւ ռուսական հեռուստաալիքների համատեղ հեռուստանախագծեր ձեռնարկելու, հայ լրագրողների եւ պրոդյուսերների համար ռուսական կենտրոնական հեռուստաալիքներում մասնագիտական վերապատրաստման, համատեղ սեմինարների անցկացման հնարավորությունների մասին:



ՀՀնախագահը հայ-ռուսական մշակութային համագործակցությանզարգացմանգործում ներդրած ավանդի համար«Ռուսաստանյան հեռուստատեսությանակադեմիա»հիմնադրամի նախագահՄիխայիլՇվիդկոյինպարգեւատրել էՄովսես Խորենացումեդալով, հաղորդում է ՀՀ ղեկավարի մամլո ծառայությունը:
 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---