«Յունիբանկ»-ի ժամկետային ավանդների ծավալը կրկնապատկվել է

PanARMENIAN.Net - 2009թ.-ի հոկտեմբերի վերջի դրությամբ «Յունիբանկ»-ի ժամկետային ավանդների ծավալը գերազանցել է 76 մլրդ 264 մլն դրամը` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճելով գրեթե կրկնակի անգամ, հաղորդում է բանկի մամլո ծառայությունը: Հաշվետու ժամանակահատվածում ֆիզիկական անձանց ժամկետային ավանդների ծավալը կազմել է մոտ 50 մլրդ դրամ: «Այդպիսով, ֆիզիկական անձանց ժամկետային ավանդների ծավալով, «Յունիբանկ»-ը ՀՀ բանկային համակարգում շարունակում է պահպանել առաջատարի իր դիրքերը»,-ասվում է հաղորդագրության մեջ:



Այս տարի «Յունիբանկ»-ըզգալիաճ է արձանագրել նաեւ իրավաբանական անձանց ժամկետային ավանդներիծավալում: Նախորդ տարվահունվար-հոկտեմբերամիսների համեմատբանկիիրավաբանական անձանց ժամկետային ավանդների ծավալը աճել է 5,4 անգամ եւ ընթացիկ տարվա հոկտեմբերի 31-ի դրությամբ կազմել 26 մլրդ 673 մլն դրամ:



Ներկայումս «Յունիբանկ»-նառաջարկում էհետեւյալ անվանականավանդատեսակները. «Յունի-Չեմպիոն», «Յունի-Կուտակային», «Յունիստրիմ-Էքսպրես», «Կայունություն» եւ «Ցպահանջ-Արտոնյալ»:

Ավանդները մշակվել են բնակչության շրջանում համապատասխան ուսումնասիրությունների հիման վրա եւ իրենց պայմաններով առավելագույնս համապատասխանում են հաճախորդների ներկայիս պահանջներին: ՀՀ դրամով ավանդների տարեկան տոկոսադրույքը բանկում կազմում է մինչեւ 10%, արտարժույթով ավանդներինը` մինչեւ 9%:
 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---