2011թ. Իրանը կկարողանա բավականաչափ ուրան արտադրել մեկ միջուկային մարտագլխիկի համար

PanARMENIAN.Net - Արդեն 2011 թ. Իրանը կկարողանա շահագործման հանձնել իր վերջերս գաղտնազերծված միջուկային օբյեկտը, որ գտնվում է Կումի մերձակայքում: Կում քաղաքի մոտ գտնվող միջուկային օբյեկտը նախատեսում է ուրանի հարստացման համար նախատեսված 3 հազար ցենտրիֆուգի աշխատանք: Ըստ ՄԱԳԱՏԷ-ի գնահատականների, շահագործման հանձնելու ց հետո գործարանը կկարողանա տարեկան արտադրել մեկ միջուկային մարտագլխիկի համար բավարար քանակությամբ ուրան, հաղորդում է ՌԲԿ-ն:



Սեպտեմբերի 21-ին Իրանը ՄԱԳԱՏԷ-ին ուղղված նամակում բացահայտեց երկրում ուրանի հարստացման երկրորդ գործարանի գոյությունը եւ նույնիսկ թույլ տվեց, որ այն այցելեն ՄԱԿ-ի փորձագետները:



Արեւմուտքի երկրները պնդում են, որ Իրանը դադարեցնի միջուկային վառելիքի ինքնուրույն հարստացումը: ԱՄՆ-ն ու ԵՄ երկրները մտավախություն ունեն, որ Իրանը կարող է միջուկային զենք ստեղծել: Սակայն Իրանը պնդում է, որ իր միջուկային ծրագիրը բացառապես խաղաղ բնույթ է կրում եւ նա մտադիր չէ հրաժարվել խաղաղ ատոմի իր իրավունքից:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---