Հայաստանի տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը վարչական վարույթ է հարուցել դեղորայքի շուկայի 19 սուբյեկտների դեմ

PanARMENIAN.Net - Հայաստանի տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (ՏՄՊՊՀ) նոյեմբերի 17-ին վարչական վարույթ կսկսի որոշ դեղամիջոցների գների բարձրացման եւ դեֆիցիտի առնչությամբ, որն առաջացել է A/H1N1 վիրուսով վարակի դեպքերի պատճառով բնակչության շրջանում առաջացած խուճապի պատճառով, հանձնաժողովի նիստում հայտարարել է ՏՄՊՊՀ նախագահ Դավիթ Հարությունյանը: Դեղորայքի շուկան ուսումնասիրվել է հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին: Ըստ նրա, մասնավորապես վարույթներ կհարուցվեն սիրտ-անոթային, շաքարային դիաբետի եւ հակավիրուսային խմբերի դեղերի շուկաներում գործող ներկրող եւ իրացնող 19 սուբյեկտների դեմ, որոնց թվում են նաեւ «Նատալի ֆարմը» «Ալֆա ֆարմ», «Էսկուլապ» եւ այլ սուբյեկտներ: «Մենք մտադիր ենք խստացնել դիտանցումները այն սուբյեկտներում, որոնք եղանակ են ստեղծում դեղորայքի շուկայում եւ կհետեւենք, որ գների բարձրացումը հիմնավորված լինի»»-ասել է նա:



Բացի այդ, Հարությունյանը հավելել է, որ դիտարկումները հետեւողական բնույթ են կրելու: Նա նաեւ կոչ է արել շուկայում իրենց դիրքը չարաշահող սուբեյկտներին` լինել առավել բարեխիղճ:



Ըստ հանձնածողովի նախագահի, այդ խնդիրն առկա է ոչ միայն Հայաստանում: «Ռուսաստանում 2009թ. առաջին կիսամյակում դեղամիջոցների գներն աճել են 60 տոկոսով 2008թ. նույն ժամանակահատվածի համեմատ: Այնտեղ լայնածավալ միջոցառումներ են անցկացվում ոչ միայն տնտեսական մրցակցության պաշտպանության մարմնի, այլ նաեւ Առողջապահության նախարարության կողմից»,-ասել է նա:



Հանձնաժողովը դեղորայքիշուկայում լայնամասշտաբ եւ համալիր ուսումնասիրություն է սկսում` նպատակ ունենալով պարզել շուկայի կառուցվածքը, շուկայի մուտքի խոչընդոտները, բացահայտել շուկայում մրցակցությունը սահմանափակող պատճառները: «Ուսումնասիրությունների արդյունքում ՀՀ կառավարությանը կներկայացվեն համապատասխան առաջարկներ շուկայում մրցակցության պաշտպանության համար»,-հավելել է Դ.Հարությունյանը:
 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---