17 նոյեմբերի 2009 - 13:34 AMT
Հայաստանի տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը սոցիալական նշանակություն ունեցող ապրանքների իրացման գների աճ է գրանցել
Սոցիալականառավել մեծնշանակություն ունեցող ապրանքների իրացման գների ուսումնասիրության նպատակով Հանձնաժողովի կողմից իրականացված դիտանցումների արդյունքները վկայում են բենզինի, դիզելային վառելիքի, դեղորայքի, բուսական յուղի, կարագի - շաքարավազի շուկաներում վերջին շրջանում արձանագրված իրացման գների բարձրացման միտումների մասին: Այդ մասին Երեւանում հանձնաժողովի նիստում ասել է նախագահ Դավիթ Հարությունյանը: «Այն, որ սոցիալականնշանակություն ունեցող ապրանքների շուկայում գնաճ է արձանագրվել, չի կարող չմտահոգել մեզ: Այդ շուկաներում վարչական վարույթ կհարուցվի»,-ասել է նա:

Ամանորին նախորդող ժամանակահատվածում հանձնաժողովը խիստ վերահսկողության տակ է առնում վերոնշյալ շուկաներում գործող տնտեսվարողների վարքագիծը. սկսում է իրականացնել վերոնշյալ շուկաներում իրացման առավել մեծ ծավալներ ունեցող տնտեսվարող սուբյեկտների կողմից գների չհիմնավորված բարձրացման միջոցով օրենքի հնարավոր խախտումների կանխման եւ բացահայտման միջոցառումներ: