Հայ-թուրքական սահմանի բացումից հետո, կգա հայ-ադրբեջանականի հերթը

PanARMENIAN.Net - Հայ-թուրքական սահմանի բացումը լուրջ փոփոխություններ կբերի տարածաշրջանում: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է «Արեւմտյան հայերի խնդիրները հետազոտման» հիմնադրամի տնօրեն Հայկազուն Ալվրցյանը: «Հայ-թուրքական հարաբերությունների բարեհաջող կարգավորումից եւ սահմանի բացումից հետո, Արեւելքի մյուս նախաձեռնությունը կլինի հայ-ադրբեջանական սահմանի բացումը, ինչը թույլ կտա Արեւմուտքին իրականացնել իր հաղորդակցային նախագծերը տարածաշրջանում: Հակառակ դեպքում, Թուրքիայի հետ սահմանի բացումը անիմաստ կլիներ», - ասել է նա:



Նրա խոսքերով, Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի հեռանկարները չպիտի հարցի տակ դրվեն ինչ որ հաղորդակցային շահերի պատճառով: «Ես հույս ունեմ, որ մեր ղեկավարությունը հասկանում է ներկայիս քաղաքական գործընթացի վտանգը եւ կկարողանա դիմակայել դրան», - հայտարարել է նա:



Ալվրցյանը նաեւ ավելացրել է, որ եթե հայ-թուրքական սահմանը չբացվի, ապա տարածաշրջանում կվերականգնվի առաջվա ստատուս կվոն:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---