ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում Հայաստանի դիրքորոշումը շատ մշուշոտ է

PanARMENIAN.Net - ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում Հայաստանի դիրքորոշումը շատ մշուշոտ է: Այդ մասին այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտնեց «Ժառանգություն» ընդդիմական խմբակցության պատգամավոր Լարիսա Ալավերդյանը: Նրա խոսքով, ինքը Հայաստանից սեփական դիրքորոշումից մեղմ նահանջ է ակնկալում ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում: «Հայաստանն իր գործողությունների արդյունքում ծուղակում հայտնվեց»,- նշեց Լարիսա Ալավերդյանը:



Մեկնաբանելով ԵԱՀԿ ԱԳՆԽ առաջիկա գագաթաժողովը, որը կկայանա դեկտեմբերի 1-ին Աթենքում, Ալավերդյանը հայտնեց, որ առանձնակի փոփոխություններ չի ակնկալում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում: «Այդ խնդիրն այդպես արագ չի լուծվի»,- նշեց Ալավերդյանը:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---