Հայաստանի ներկայիս դրությունը շահեկան է բոլոր քաղաքական ուժերին, այդ թվում` ընդդիմությանը

PanARMENIAN.Net - «Ես չեմ կարծում, թե Հայաստանում արտահերթ ընտրություններ կկայանան»,- այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտնեց «Ժառանգություն» ընդդիմական խմբակցության պատգամավոր Լարիսա Ալավերդյանը: Նրա խոսքով, երկրի ներկայիս դրությունը շահեկան է բոլոր քաղաքական ուժերին, այդ թվում եւ ընդդիմությանը: «Որոշ հարցերում ընդդիմության մոտեցումները համընկնում են իշխանությունների դիրքորոշման հետ»,- նշեց Ալավերդյանը: Ընդ որում նա ընդգծեց, որ ներկայիս ընդդիմությունը բացասապես տարբերվում է 20 տարի առաջ եղած ընդդիմությունից:



«Ուժեղ կողմը իշխանություններն են: Ժողովուրդը չի կարողանում իր ճնշումն այնպես օգտագործել, որպեսզի նրանք փոխեն իրենց դիրքորոշումը ներքին եւ արտաքին քաղաքականության մեջ»,- ընդգծեց Լարիսա Ալավերդյանը:



Մեկնաբանելով Հայ Ազգային Կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի հայտարարությունը` Ալավերդյանն իր հերթին հայտնեց, որ ինքը նրա ելույթի մեծ մասի հետ համաձայն չէ:



Ընդ որում նա նշեց, որ Հայաստանը սխալ է օգտագործում իր հաղթաթղթերը ղարաբաղյան հակամարտության կարգավորման մեջ: «Ես վախենում եմ անգամ մտածել, թե ինչ կաներ Ադրբեջանը, եթե ինքն ինչ կաներ եթե ունենար հաղթաթղթերի այն փաթեթը, որն ունի Հայաստանը»,- նկատեց Լարիսա Ալավերդյանը` ավելացնելով, որ այդ դեպքում, հնարավոր է, Հայաստանի համար դեպի միջազգային կառույցներ տանող դռները փակ լինեին:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
---