17 նոյեմբերի 2009 - 18:20 AMT
Երեւանում տեղի ունեցավ «Ուսանողն այսօր» խորհրդաժողովը, որը նվիրված էր Ուսանողության միջազգային օրին
Այսօր Երեւանում «Հայկական ուսանողական ազգային ասոցիացիայի» նախաձեռնությամբ տեղի ունեցավ ուսանողական «Ուսանողն այսօր» խորհրդաժողովը, որը նվիրված էր Ուսանողության միջազգային օրին: Խորհրդաժողովին մասնակցեցին պետական եւ ոչ պետական բուհերի ուսանողական խորհրդների ներկայացուցիչները:

Խորհրդաժողովի նպատակն է` ուսումնասիրել ներկայիս ուսանողության ինքնակառավարման դրությունը, գտնել միջբուհական հարաբերությունների ամրապնդման միջոցներ, սերտ կապեր հաստատել ՀՀ կրթության եւ գիտության նախարարության հետ եւ այլն:

ՀՀ կրթության նախարար Արմեն Աշոտյանը, դիմելով ուսանողներին, ընդգծել է նմանատիպ միջոցառումների կարեւորությունը, եւ ասել. « Ուսանողի ապագան` դա նրա գիտելիքներն է, որը նա այսօր է ստանում: Ձեզանից պահանջվում է միայն սովորել»;

Միջոցառման ընթացքում Արմեն Աշոտյանը պարգեւատրել է Նախարարության պատվոգրերով ԵՊՀ-ի, Մխիթար Հերացու անվան ԵՊԲՀ-ի, ՀՊՏՀ-ի, Բրյուսովի անվան ԵՊԼՀ-ի ուսանողական խորհուրդները: Ագրարական համալսարանի ուսանողական խորհրդի նախագահը ստացավ շնորհակալագիր: ԵՊՏՀ-ի ուսանողական խորհուրդը նվեր ստացավ հեռուստացույց:

Խորհրդաժողովի ընթացքում նախարարը պատասխանեց ուսանողներին հետաքրքրող հարցերին: