ՀՅԴ-ն առաջարկեց վերահսկել 2008 թ. մարտի 1-ի դեպքերի վերաբերյալ ժամանակավոր հանձնաժողովի որոշումների կատարումը

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 17-ին ՀՀ Աժ նիստի ժամանակ ՀՅԴ խմբավորման պատգամավոր Արծվիկ Մինասյանը ներկայացրեց որոշման նախագիծ, որը նախատեսում է ստեղծել ժամանակավոր խորհրդարանական հանձնաժողով` 2008 թ. մարտի 1-ի իրադարձությունների ուսումնասիրման ժամանակավոր խորհրդարանական հանձնաժողովի զեկուցման մեջ արված առաջարկությունների կատարման մոնիտորինգի համար:



Մինասյանը նշեց, որ այս հանձնաժողովը երեք ամիսը մեկ անգամ հասարակությանը պետք է ներկայացնի լիարժեք տեղեկատվություն 2008 թ. մարտի 1-ի իրադարձությունների ուսումնասիրման ժամանակավոր հանձնաժողովի առաջարկությունների կատարման գործընթացի մասին: Նա նաեւ ավելացրեց, որ հանձնաժողովի աշխատանքներում կարող են մասնակցել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը, արտախորհրդարանական քաղաքական ուժերը եւ հասարակական սեկտորի ներկայացուցիչները:



Այս առաջարկությանը դեմ էր Հայաստանի հանրապետական կուսակցության(ՀՀԿ) խորհրդարանական խմբավորման ղեկավար Գալուստ Սահակյանը: Նա նշեց, որ մոնիտորինգի մասին հանձնաժողովի գաղափարը լավն է, բայց առանձին ժամանակավոր հանձնաժողով ստեղծել այդ մեկ հարցի համար` նպատակահարմար չէ: «Այդ աշխատանքը հանգիստ կարելի է հանձնարարել խորհրդարանական ուրիշ մշտական հանձնաժողովների», - ընդգծեց Սահակյանը:
 Ուշագրավ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
---