17 նոյեմբերի 2009 - 21:29 AMT
Անդրեյ Կոնդրաշով. «Հայերը եւ ռուսները երջանիկ մարդիկ են. մեզ ոչ ոք չի կարող խանգարել բարեկամներ կոչվել»
«Մեր բախտը բերել է, մեր նախագահները բարեկամներ են, մեզ մոտ ընդհանուր քաղաքականություն է: Մենք ձեզ հետ երջանիկ մարդիկ ենք` մեր քաղաքական գործիչները չեն վիճում, եւ մեզ ոչ ոք չի կարող խանգարել Ռուսաստանի բարեկամներ կոչվել», - ասել է «Ռոսիյա» հեռուստաալիքի մեկնաբան Անդրեյ Կոնդրաշովը:

Նրա խոսքերով, կարեւոր է, որ երկու երկրների ժողովուրդները հասկանում են իրար եւ կարող են շփվել միմյանց հետ մեկ լեզվով:

Կոնդրաշովը նաեւ նշել է, որ հայկական եւ ռուսական ռադիոհեռուստաընկերությունները նույն խնդիրները ունեն: «Մենք անկեղծ խոսեցինք գրաքննության խնդիրների մասին, լրագրողների սոցիալական պատասխանատվության մասին եւ այլն: Պարզվեց, որ մեր երկրներում ամեն ինչ այնպես նման է իրար, որ մտածել ես սկսում` այդ ինչպես է, որ մենք ապրում ենք տարբեր պետություններում», - նշել է նա: