Հայաստանի զարգացման ուղին անցնում է միջազգային հանրությանն ինտեգրվելու միջոցով

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 17-ին ՀՀ ԱԺ նիստում խորհրդարանի պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ հիմնականում շոշափվում են ներքաղաքական բանավեճերը, կապված հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հետ:



Ըստ Դալլաքյանի, Հայաստանի ներքաղաքական դաշտն այդ կապակցությամբ բաժանվել է 3 մասի` ոմանք Հայ-թուրքական արձանագրությունները համարում են իդեալական, որմանք` կտրուկ դատապարտում են, մյուսները` բանավիճում են ռացիոնալ քաղաքական հարթության մեջ: Պատգամավորն ափսոսանք է հայտնել այն առնչությամբ, որ բանավիճողների քանակը ռացիոնալ հարթության մեջ Հայաստանում սակավ է:



Նա նաեւ նշել է, որ Արձանագրությունների շուրջ բանավեճի որակը Հայաստանում ակնհայտորեն ցույց է տալիս հայ քաղաքական մտքի անկատարությունը եւ ազգային խնդիրները ձեւակերպելու եւ լուծելու անկարողությունը:



«Ըստ իս, Հայաստանի գլխավոր խնդիրն է հզորանալ` միջազգային հանրությանը ինտեգրվելու միջոցով, որից հետո մենք կկարողանանք վերադարձնել դարերի ընթացքում կորցրածը եւ նույնիսկ ավելին»,-ասել է Վ.Դալլաքյանը:
 Ուշագրավ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
---