Հայաստանը կարեւորում է համագործակցությունը FAO-ի հետ

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանիու ՄԱԿ-իՊարենի ու գյուղատնտեսության կազմակերպության գլխավոր տնօրեն դոկտոր Ժակ Դիուֆի հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանի ու կազմակերպության միջեւ համագործակցության հարցերը:



ՀՀ վարչապետընշել է, որ Հայաստանըկարեւորում էհամագործակցությունը FAO-իհետ, ինչպես նաեւ այդ կազմակերպության կողմից Հայաստանում իրականացրած եւ ներկայումս իրականացվող ծրագրերը: Տիգրան Սարգսյանը նշել է նաեւ, որ Հայաստանը հաստատում է իր պատրաստակամությունը` 2010 թ. մայիսի 10-14-ին Երեւանում հյուրընկալել FAO-ի Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային 27-րդ համաժողովը, ինչպես նաեւ Եվրոպական NGO/Civil Society Organisation-ների խորհրդակցությունը:



Կառավարության ղեկավարը հատուկ ընդգծելէհացահատիկի, եգիպտացորենի ու կարտոֆիլիսերմնաբուծության, ձկնաբուծության, գյուղատնտեսականկենդանիների հաշվառմանեւհամարակալման համակարգի ստեղծման, գյուղատնտեսականապահովագրական համակարգիներդրման ոլորտներում համագործակցության զարգացումը:



ՊԳԿ գլխավորտնօրենընշել է, որ համագործակցության նորառաջնայնությունները Հայաստանին ու կազմակերպությանը համատեղ արդյունավետ աշխատելու հնարավորություններ են տալիս:



Այսօր կառավարությանղեկավարը հանդիպելու է նաեւ Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի տնօրեն Կանայո Նվանզեի եւ ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի գործադիր տնօրեն Ջոզեթ Շիրանի հետ:
 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---