«Հետհաշվարկ Էրդողանի համար» քարոզարշավի մասնակիցները կոչ են անում ԱՄՆ Կոնգրեսին ընդունել թիվ 252 բանաձեւը

PanARMENIAN.Net - Սկսվեց «Հետհաշվարկ Էրդողանի համար» մեկամսյա քարոզարշավի երկրորդ շաբաթը, որի նախաձեռնողը Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբն է (ANCA): Այս շաբաթ արշավի մասնակիցները ուշադրությունը կենտրոնացրել են ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում Հայոց ցեղասպանության ճանաչման մասին թիվ 252 բանաձեւի ընդունման վրա:



«Հետհաշվարկ Էրդողանի համար» քարոզարշավը հնարավորություն է տալիս ամերիկահայերին մասնակցել մի լայնածավալ քարոզարշավի, որի միջոցով մենք ավելացնում ենք բարոյական եւ քաղաքական ճնշումը ԱՄՆ ղեկավարության հանդեպ, որպեսզի նա ճիշտ դիրքորոշում որդեգրի Հայոց ցեղասպանության հարցում»,-հայտարարել է ANCA-ի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---