Իրանում ընդդիմության ակցիաների հինգ մասնակիցներ դատապարտվել են մահապատժի

PanARMENIAN.Net - Իրանում դատարանը մահապատժի է դատապարտել հունիսյան անկարգությունների վեց մասնակիցների, հաղորդում է AP-ն, հղում անելով Իրանի պետական հեռուստատեսությանը: Հոկտեմբերի սկզբին մահվան դատապարտվեցին եւս երեք մասնակիցներ:



Իրանը սկսել է դատավարություններն օգոստոսին: Ընդդիմադիրներին մեղադրում են անկարգություներ կազմակերպելու, լրտեսության եւ դավադրության համար: Ըստ հետաքննության, ակտիվիստների գլխավոր նպատակն էր պետական հեղաշրջումը եւ ներկա իշխանությունների տապալումը:



Արդարադատության նախարարության հաղորդագրության մեջ ասվում է, որ մահապատժի դատապարտվածները եղել են ահաբեկչական եւ զինված խմբերի անդամներ: Դատավճիռ է կայացվել արդեն 89 ընդդիմադիրների հանդեպ: 81 մարդ ազատազրկման է դատապարտվել` վեց ամսից մինչեւ 15 տարի ժամկետով:



Բոլոր դատապարտյալներին մեղադրել են հասարակական անվտանգության խանգարման, ռեժիմի դեմ քարողչության, հանրային եւ մասնավոր սեփականությանը վնաս հասցնելու համար: Ընդդիմության առաջնորդները նաեւ բազմիցս են հայտարարել բանտերում ձերբակալվածների անտանելի պայմանների մասին:



Բողոքի զանգվածային ակցիաները սկսվեցին Իրանում հունիսի 12-ի նախագահական ընտրություններից հետո: Ընդդիմությունը մեղադրեց իշխանություններին ընտրությունները կեղծելու մեջ, այն բանից հետո երբ հաղթող հայտարարվեց նախագահ Մ.Ահմադինեժադը:



Իրանի իշխանությունների պաշտոնական վարկածով, բռնության զոհ դարձավ 30 մարդ, հարյուրավորները` վիրավորվեցին: Ըստ ոչ պաշտոնական տվյալների, զոհերը շատ ավելի շատ էին:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---