Ահարոն Ադիբեկյան. Հայ-թուրքական մերձեցումն անխուսափելի է

PanARMENIAN.Net - Հայ-թուրքական մերձեցումն անխուսափելի է: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է «Սոցիոմետր» կենտրոնի տնօրեն Ահարոն Ադիբեկյանը: Ըստ նրա, երկու ժողովրդների համար ամենաբարդը շփում հաստատելն է, քանի որ նրանք տարբեր պատկերացումներ ունեն միմյանց մասին: «Շատ բան հորինվել է: Հայ եւ թուրք ժողովրդները սեփական երկրների քաղաքականության պատանդներն են»,-ասել է «Սոցիոմետր» կենտրոնի տնօրենը:



«Եթե մենք վաղն այցելենք Թուրքիա եւ որեւէ հայկական բան տեսնենք, մենք չենք կարողանա ապացուցել, որ դա պատկանում է մեր մշակույթին»,-ասել է Ադիբեկյանը` հավելելով, որ տարածաշրջանի շատ երկրներ զգաղվում են մշակութային դիֆուզիայով եւ գողանում են միմյանց մշակույթը:



«Երբ Հայաստանի նախագահը հայտարարեց, թե մենք պետք է օգնենք թուրքերին ճանաչել իրենք իրենց եւ սեփական պատմությունը, դա վերաբերում էր ոչ միայն Հայոց ցեղասպանությանը: Մենք պետք է օգնենք նրանց իմանալ, թե որտեղից են նրանք սերում: Թուրքերի 30 տոկոսը արմենոիդներ են»,-ասել է Ադիբեկյանը:



Ընդ որում, նա նշել է, որ սահմանի բացման հետ, ժողովրդների հարաբերությունները, հավանաբար, կբարելավվեն, ոչ թե կվատանան:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---