4 մարտի 2002 - 23:25 AMT
ՀԱՅԱՍՏԱՆԸ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՈԼՈՐՏՈՒՄ ՀԱՆԴԵՍ Է ԳԱԼԻՍ ԱԶԳԱՅԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԴԱՇՆԱԿԵՑՄԱՆ ՕԳՏԻՆ
Հայաստանը կողմ է ահաբեկչության դեմ պայքրի ոլորտում ազգային օրենսդրությունների ներդաշնակեցմանը: Այդ մասին այսօր հայտնել է Հայաստանի Ազգային ժողովի պաշտպանության, ներքին գործերի եւ ազգային անվտանգության հարցերով հանձնաժողովի նախագահ Վահան Հովհաննեսյանը: Նրա խոսքերով` այդ քայլը շատ կարեւոր է ահաբեկչություն հասկացողության միանշանակ գնահատման եւ նրա դրսեւորման պլանում: «Հակառակ դեպքում ցանկացած երկիր որպես ահաբեկիչներ կարող է անվանել իր ընդդիմախոսներին»,- ասել է Վ. Օսկանյանը: Միաժամանակ նա ընդգծել է, որ ուժային գործողությունների կիրառումը չի կարող լինել միակողմ եւ պետք է որոշվի ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի շրջանակներում: Այս առումով Վ. Հովհաննեսյանը նշել է, որ Պանկիսի կիրճում ահաբեկիչների դեմ պայքարի համար ամերիկյան զինվորականների հրավիրման վերաբերյալ Վրաստանի որոշումը «կարող է կրել իր մեջ որոշակի վտանգ»: Օրինակ` Հովհաննեսյանի կարծիքով, Ադրբեջանը վաղը կարող է հայտարարել որ «ԱԼ-Կաիդա ահաբեկչական կազմակերպության գրոհայինները գտնվում են Ադրբեջանի տարածքում` Լեռնային Ղարաբաղի սահմանի մոտ»: Նա նշեց, որ Ադրբեջանի օրենսդրությունը թույլ է տալիս ինքնորոշման պայքարն ընդունել որպես ահաբեկչություն, եւ «նրանց օրենսդրության հարմարեցումը միջազգային նորմերին կհանգեցներ այդ կետի վերացմանը»: «Այդ կապակցությամբ զարմանալի չէ, որ Ադրբեջանը հրաժարվում է աջակցել ահաբեկչության դեմ պայքարի ոլորտում օրենսդրությունների ներդաշնակեցմանը»,- ասաց Վ. Հովհաննեսյանը:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: