18 նոյեմբերի 2009 - 14:29 AMT
«Orange Armenia» երեւանյան գրասենյակներից մեկում նոյեմբեր 17-ն հրդեհ բռնկվեց
«Orange Armenia» երեւանյան գրասենյակներից մեկում նոյեմբեր 17-ն հրդեհ բռնկվեց:

«Նոյեմբերի 17-ն, ժամը 22:00 ստացվել է ահազանգ Հյուսիսային պողոտայում գտնվող «Orange Armenia» գրասենյակից: Հրշեջները օպերատիվ կերպով մարեցին հրդեհը», - հաղորդում է Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայության մամլո ծառայությունը:

«Orange Armenia» ընկերությունը Հայաստանի երրորդ բջջային օպերատորն է: «Orange Armenia» ընկերությունը ստացել է վերջնական արտոնագիրը 2008 թ-ի նոյեմբերի 19-ն: Ընկերության առաջին սպասարկման գրասենյակները Երեւանում բացվել են 2009 թ-ի նոյեմբերի 5-ն: