18 նոյեմբերի 2009 - 14:34 AMT
Առաջիկայում Չինաստանը մտադիր է նորագույն կործանիչներ մատակարարել Ադրբեջանին
Չինաստանը ստացել է ռուսական երեք Սու-27/30 եւ ՄիԳ-29 կործանիչների միանգամից երեք տիպի ինքնաթիռ` J-10, J-11 եւ FC-1: Առաջիկա տարիներին Չինաստանը մտադիր է կառուցել եւ վաճառել շուրջ 1200 նման կործանիչ, այդ թվում նաեւ սեփական զինված ուժերի համար, գրում է izvestia.ru-ն:

Ըստ Չինաստանի, Սու-27/30 արտոնագրված արտադրությունը 20-205 տարով առաջ մղեց Շենյանի ավիաշինական կորպորացիայի տեխնոլոգիական մակարդակը: Իսկ J-11B-ի ստեղծումը նոր որակական թռիչքային աճ էր Չինաստանի համար:
FC-1 կործանիչը ստեղծվել է ոչ առանց ՌԴ-ի մասնակցության, այն մշակվել է «ՄիԳ»-ի աջակցությամբ:

Այսօր Պեկինը մտադիր է կործանիչներ առաքել Ադրբեջան, ինչպես նաեւ նրա արտադրություն հիմնել նաեւ Պակիստանում: Կործանիչով հետաքրքրված են Բանգլադեշը, Մյանման, Լիբանանը, Իրանը, Մալայզիան, Մարոկկոն, Նիգերիան, Շրի Լանկան եւ Ալժիրը: Չինաստանի ու Պակիստանի գնահատմամբ, ընդամենն արտերկիր կարող է վաճառվել 800 ինքնաթիռ: