ՀԱԿ-ի ու ՀՅԴ-ի մոտեցումները Հայոց ցեղասպանության մասին օրենքի անհրաժեշտության մասին համընկնում են

PanARMENIAN.Net - «Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) եւ Դաշնակցության մոտեցումները Հայոց ցեղասպանության մասին օրենքի անհրաժեշտության մասին համընկնում են, քանի որ դեռ երկու ամիս առաջ նման օրենսդրական նախաձեռնությամբ հանդես եկավ ՀԱԿ-ի ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանը»,-մամլո ասուլիսում ասել է Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Համայակ Հովհաննիսյանը:



Ըստ Հովհաննիսյանի, վերոնշյալ քաղաքական ուժերը մոռացել են, որ դեռեւս 2002թ. նա ինքը եւս հանդես եկավ նման նախաձեռնությամբ ՀՀ ԱԺ-ում, որն ընդգրկվեց օրակարգում, սակայն այն ժամանակվա խոսնակ Արմեն Խաչատրյանի նախաձեռնությամբ, չքննարկվեց: «Պետք է նշեմ, որ 2002թ. ՀՅԴ խմբակցությունը չընդդիմացավ նման որոշմանը»,-ասել է Հովհաննիսյանը:



Պատասխանելով PanARMENIAN.Net ի թղթակցի հարցին այն մասին, թե կապված է արդյոք ՀՀ կառավարության բացասական վերաբերմունքը նման օրինագծին պատմական հարցերով հայ-թուրքական հանձնաժողովի ստեղծման հետ, նա նշել է, որ նման կապ կա: «2002թ. ինձ եւս փորձեցին խանգարել հայ-թուրքական հաշտեցման հանձնաժողովի գործունեության պատճառով, սակայն ես հասա նրան, որ հարցն ընդգրկվեց խորհրդարանի օրակարգում»,-ասել է քաղաքագետը:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---