18 նոյեմբերի 2009 - 16:40 AMT
Երեւանում տեղի ունեցավ հայ-թուրքական «Արաքսի ափին» ֆիլմի պրեմիերան
«Դա ուղակի ֆիլմ չէ, այլ կարեւոր նախագիծ, որը կօգնի երկու հարեւաններին ավելի լավ հասկանալ իրար: Ֆիլմը կոչվում է Արաքսի ափին», քանի որ Արաքսը ուղակի գետ չէ, այն երկար տարիներ բաժանում էր հայերին եւ թուրքերին: Եվ պատահական չէ, որ ֆիլմը աջակցություն է ստացել Հայաստանում եւ Անկարայում ԱՄՆ-ի դեսպանատների կողմից: Ֆիլմը նույնիսկ կարող է դրդիչ պատճառ հանդիսանալ վերին ատյաններում հայ-թուրքական հարաբերություններում ինչ որ նոր բան սկսելու համար», - ասել է ֆիլմի պրեմիերայից առաջ նոյեմբերի 17 կայացած մամլո ասուլիսում Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանատան հասարակության հետ կապերի բաժնի ղեկավար Թոմաս Միթնահթը:

Ֆիլմը ռեժիսոր Գեւորգ Նազարյանի խոսքերով, պատմում է մարդկանց կյանքի մասին, որոնք ապրում են Արաքսի տարբեր ափերում. «Ես մեծ բավականություն ստացա տեսնելով Արաքսի ափերին հայ մշակույթի հետքերը, խաչքարեր եւ եկեղեցիներ: Եվ ես ուրախ եմ, որ կարող եմ կիսվել ձեզ հետ իմ տեսածով»:

Ֆիլմի դիտումից հետո դահլիճում հնչեցին հակադիր կարծիքներ: Ներկա գտնվողներից մի մասը շնորհակալություն հայտնեց ֆիլմի ստեղծողներին, իսկ մյուսները համարեցին, որ ֆիլմը նվաստացնում է հայերին: Ֆիլմը անվճար կտրամադրվի հայկական հեռուստաալիքներին:

«Արաքսի ափին» ֆիլմի մտահղացումը ծնվեց 2008 թ-ն: Եվ այս տարի մենք ստացանք Հայաստանում եւ Թուրքիայում ԱՄՆ-ի դեսպանատներից աջակցություն եւ սկսեցինք նկարահանման գործընթացը: Սկզբից նախատեսվում էր վավերագրական ֆիլմ նկարահանել, սակայն հետո փոփոխություններ կատարվեցին եւ այն դարձավ խաղարկային: Կազմակերպչական գործընթացով զբաղվում էր Հայաստանում Հայկական մարքեթինգի ասոցիացիան եւ Թուրքիայում Հայ-թուրքական հարաբերությունների զարգացման խորհուրդը: Ֆիլմը թարգմանվել է հայերեն, թուրքերեն եւ անգլերեն լեզուներով: Ֆիլմի պրեմիերան Թուրքիայում տեղի կունենա դեկտեմբերի 12-ն, եւ հետո այն կցուցադրվի թուրքական հեռուստատեսությամբ», - նշել է Հայկական մարքեթինգի ասոցիացիայի նախագահ Արամ Նավասարդյանը: