Հայաստանի եւ Բելգիայի խորհրդարանների համագործակցության արդյունքում կզարգանան տնտեսական հարաբերությունները

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 17-ին Բելգիայում Հայաստանի դեսպան Ավետ Ադոնցը հանդիպել է Բելգիայի ներկայացուցիչների պալատի նախագահ Պատրիկ Դոուելին: Կողմերը բարձր գնահատեցին երկու երկրների միջեւ համագործակցությունը, միաժամանակ նշելով Հայաստանի եւ Բելգիայի ԱԳ նախարարների, ինչպես նաեւ խորհրդարանների համագործակցությունը:



Բելգիայի խորհրդարանի նախագահը երկկողմ համագործակցության համատեքստում կարեւորել է 2009 թ. հուլիսին ստորագրված ռեադմիսիայի մասին պայմանագիրը եւ ավանդական տնտեսական համագործակցության շարունակականությունը: Կողմերը եկան այն եզրակացության, որ երկրների խորհրդարանների համագործակցությունը կնպաստի Հայաստանի եւ Բելգիայի միջեւ տնտեսական հարաբերությունների զարգացմանը:



Դոուելի խնդրանքով, Բելգիայում ՀՀ դեսպանը ներկայացրել է Հայաստանում առկա տնտեսական վիճակը, ինչպես նաեւ հայ-թուրքական հարաբերությունների եւ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացները:

Ադոնցն անդրադարձել է 2010 թ. Բելգիայի ԵՄ նախագահության շրջանում Հարավային Կովկասի տարածաշրջանը որպես առաջնային դիտարկելու կարեւորությանը: Ներկայացնելով «Արեւելյան գործընկերություն» ծրագրի իրականացման ընթացքը, դեսպանը նշել է ԵՄ անդամ պետությունների եւ հատկապես նախագահող երկրի աջակցության կարեւորությունը ԵՄ-ի հետ ազատ առեւտրի համաձայնագրի բանակցությունների եւ ԵՄ երկրների մուտքի արտոնագրերի դյուրացման գործընթացները սկսելու նպատակով, հաղորդում է ՀՀ ԱԳ նախարարության մամլո ծառայությունը:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---