Բրյուսելյան «Մանեկեն փիս»-ին հայկական ազգային տարազ կհագցնեն

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 18-ին Բելգիայում եւ ՆիդեռլանդներումՀայաստանիդեսպան Ավետ Ադոնցը հանդիպել էԲրյուսելի Բուրգամիստր Ֆրեդդի Թիլեմանսին:Դեսպան Ադոնցը եւ Բրյուսելիքաղաքապետը մտքեր են փոխանակել ժողովրդական դիվանագիտության, ժողովուրդների ուղիղ եւ անմիջական շփումների կարեւորության վերաբերյալ` մշակութային եւ ճանաչողական միջոցառումները դիտարկելով որպես լավագույն միջոց:



Ինչպես հաղորդում է Հայաստանի Արտգործնախարարության մամլո ծառայությունը, պայմանավորվածություն էձեռք բերվել նախաձեռնել համատեղ միջոցառումներ, այդ թվում` անցկացնել Բրյուսելի օրեր Երեւանում եւ Բրյուսելի խորհրդանիշը հանդիսացող «Մանեկեն փիս»-ի հայկական ազգային տարազ կրելուն նվիրված միջոցառում` Բրյուսելում:
 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---