18 նոյեմբերի 2009 - 18:31 AMT
Սարգսյան-Ալիեւ հերթական հանդիպումը կկայանա Մյունխենում
Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները կհանդիպեն շաբաթվա վերջին Մյունխենում: Այդ մասին «Հարցեր կառավարությանը» խորհրդարանական ժամի ընթացքում Հայաստանի խորհրդարանում հայտնեց ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը:

Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիեւի հերթական հանդիպման մասին պայմանավորվածությունը ձեռք է բերվել ԵԱՀԿ ՄԽ համանախագահների վերջին հայտարարությունից հետո: