Հայաստանի կառավարությունն ամբողջությամբ կկատարի իր վրա վերցրած սոցիալական պարտավորությունները

PanARMENIAN.Net - Ելույթ ունենալով 2010թ. բյուջեի նախագծի շուրջ խորհրդարանական լսումներում` Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը նշեց, որ ՀՀ Աժ-ումավանդույթ է ձեւավորվել` մինչեւ 2010 թվականի բյուջեի նախագծին անդրադառնալն ամփոփել այն խնդիրները, որոնք կուտակվել են ընթացիկ տարվա ընթացքում եւ այն միջոցառումները, որոնք իրականացվել են կառավարության կողմից:



Առաջին հերթին կառավարության ղեկավարն անդրադարձավ հակաճգնաժամային միջոցառումներին եւ այն գործողություններին, որոնք համատեղ ենք իրականացրել: «Մեր հակաճգնաժամային ծրագրի տրամաբանությունը պարզ է` էապես ավելացնել ենթակառուցվածքներին ուղղվող ծախսերը, բարելավել միջավայրը փոքր եւ միջին բիզնեսի համար, օժանդակություն տրամադրել այն ընկերություններին, որոնք ունեն համաշխարհային կոնյուկտուրայի բացասական ազդեցությամբ պայմանավորված ժամանակավոր դժվարություններ»,- ասաց նա:



Տիգրան Սարգսյանի խոսքով, այս երեք ուղղություններով տարվող միջոցառումները բխում են սոցիալական մեր պարտավորություններից: «Խոսքն այն սոցիալական պարտավորությունների մասին է, որոնք կառավարությունը եւ Ազգային Ժողովը ընդունել էին` հաշվի առնելով 9 տոկոսանոց աճի կանխատեսումները: Այսինքն, չնայած այն հանգամանքին, որ 2009 թվականին տնտեսական անկում ենք ունեցել, մեր ընդունած սոցիալական պարտավորությունների այս բարձր նիշը պարտավորվել էինք կատարել ամբողջ ծավալով եւ ժամանակին»,- ընդգծեց վարչապետը:
 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---