19 նոյեմբերի 2009 - 15:03 AMT
Ղարաբաղի հարցով ճնշումը Հայստանի հանդեպ առաջիկա ամիսներին կուժգնանա
Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում առաջընթաց առաջիկա ամիսներին չի գրանցվի: Այդ մաիսն մամլո ասուլիսում հայտարարել է ՀՅԴ Հայ Դատի կենտրոնական գրասենյակի եւ քաղաքական հարցերի պատասխանատու Կիրո Մանոյանը:

«Ըստ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի վերջին հայտարարության` հակամարտության ռազմական լուծման հնարավորության մասին, ինձ չի թվում, որ նրա դիրքորոշումը կփոխվի մոտ ապագայում: Ճիշտ է, Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հանդիպումներ հաճախ են լինում, սակայն Բաքուն երբեք չի հայտարարել, թե կհամաձայնվի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակին Ադրբեջանի տարածաշրջանային ամբողջականության շրջանակներից դուրս»,-ասել է Մանոյանը:

Նա հավելել է, որ Հայաստանի համար բանակցություններում կարեւոր հարցը ԼՂՀ-ի կարգավիճակի հարցն է, այն դեպքում, երբ Ադրբեջանի համար դա վերջին հարցերից մեկն է: Անդրադառնալով ղարաբաղյան գործընթացի ու Հայ-թուրքական Արձանագրությունների միջեւ կապին` Մանոյանը նշել է, որ Ղարաբաղի հարցով ճնշումը Հայաստանի հանդեպ առաջիկա ամիսներին կուժգնանա: «Գոհացնելու համար Թուրքիային եւ ստիպելու համար, որ նա վավերացնի Արձանագրությունները, միջազգային հանրությունը կուժգնացնի ճնշումը Երեւանի հանդեպ: Սակայն Երեւանը երկու ճակատներում էլ` ղարաբաղյան եւ հայ-թուրքական, զիջումների չի գնա: Հետեւաբար, առաջընթաց չարժէ ակնկալել»,-ասել է Կիրո Մանոյանը: