4 մարտի 2002 - 22:30 AMT
ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՀԱՐՑՈՒՄ ՉԻ ԿԱՐԵԼԻ ՂԵԿԱՎԱՐՎԵԼ ՄԻԱԿՈՂՄԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ, ԳՏՆՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐԸ
Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման նպատակով, անհրաժեշտ է շարունակել աշխատանքը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ, քննարկելով տարբեր մոտեցումներ, հայտնել է այսօր Հայաստանի արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը: ՀՀ ԱԳՆ ղեկավարն ընդգծել է, որ բանակցական գործընթացում Երեւանը հետագայում եւս կղեկավարվի «փարիզյան սկզբունքներով»: ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահ Ֆիլիպպ դե Սյուրմենի վերջերս արված այն հայտարարության կապակցությամբ, որ «ընդանուր պետության» սկզբունքն արդեն կարելի է պատմության գիրկն ուղարկել, Վարդան Օսկանյանը նշել է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում չի կարելի ղեկավարվել միակողմանի հայտարարություններով: Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: