19 նոյեմբերի 2009 - 15:17 AMT
Երեւանում տեղի ունեցավ «Տնտեսության լուսաբանում»լրագրողների համար ուղեցույցի շնորհանդեսը
NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսան եւ Ինտենյուսը հրավիրում են «Տնտեսության լուսաբանում» ուղեցույց լրագրողների համարե գրքի շնորհանդեսին, որը տեղի կունենա նոյեմբերի 19-ին:

Լրագրողներին հասցեագրված այս ուղեցույցը կազմել է բրիտանական «Իրվինգ ինթերնեշնլ լիմիթիդ» կազմակերպությունը՝ «Բիզնեսի եւ տնտեսական թեմաներով լրագրության դասընթացներ» ծրագրի շրջանակներում։ Ծրագիրն իրականացվել է Հայաստանում Բրիտանական դեսպանատան աջակցությամբ։

Ուղեցույցը տնտեսական եւ բիզնես թեմաների լուսաբանման առանձնահատկությունների մասին է, պարզաբանում է տնտեսական կարեւոր հարցեր ու խնդիրներ, ունի հաճախակի գործածվող տերմինների ու հապավումների բառարան:

Շնորհանդեսին կմասնակցեն ոլորտի փորձագետներ, իսկ NASDAQ OMX Արմենիայի գլխավոր տնօրեն Արմեն Միլիքյանը կպատասխանի լրագրողների՝ՀՀ կապիտալի շուկային առնչվող հարցերին։