4 մարտի 2002 - 22:14 AMT
ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՎ ԻՐԱՆԸ ՊԱՏՐԱՍՏ ԵՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԵԼ ՌԱԶՄԱԿԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ, ԳՏՆՈՒՄ Է ԻՐԱՆԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ
Հայաստանը եւ Իրանը պատրաստ են համագործակցել ռազմական բնագավառում, հայտնել է այսօր երկօրյա պաշտոնական այցով Երեւան ժամանած Իրանի պաշտպանության նախարար Ալի Շամհանին: Նրա կարծիքով, երկու երկրների համագործակցությունը բխում է երկու պետությունների գեոռազմավարական հետաքրքրություններից: Միաժամանակ, Ալի Շամհանին ընդգծել է, որ հայ-իրանական ռազմական համագործակցությունը ուղղված չի լինի ինչ որ երրորդ երկրի դեմ: Նա վստահություն հայտնեց, որ Հարավային Կովկասի երկրների հետ Իրանի հարաբերությունների զարգացումը կնպաստի տարածաշրջանում խաղաղության եւ կայունացման ամրապմդմանը: Իրանի նախարարը կհանդիպի Հայաստանի ղեկավարությանը, որի ավարտին իր հայ գործընկեր Սերժ Սարգսյանի հետ կստորագրի փոխըմբռնման վերաբերյալ Արձանագրություն: Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: