Նոյեմբերի 20-ին Տիգրան Սարգսյանն աշխատանքային այցով կմեկնի Յալթա

PanARMENIAN.Net - Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանը նոյեմբերի 20-ին աշխատանքային այցով կմեկնի Յալթա` մասնակցելու Անկախ պետությունների համագործակցության կառավարությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին, հաղորդում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը:



ՀՀ վարչապետիգլխավորածպատվիրակության կազմումեն ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանը, ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը, Բելառուսի Հանրապետությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Օլեգ Եսայանը, Ուկրաինայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Արմեն Խաչատրյանը եւ պաշտոնատար այլ անձինք:
 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---