Հայաստանում կբացվի ԱՊՀ-ում առաջին Ռուսաց լեզվի կենտրոնը

PanARMENIAN.Net - Հայ մշակութաբանների համար ավելի դյուրին է մեկնել Փարիզ կամ Լոս Անջելես, քան Մոսկվա: Այդ մասին հայտարարել է «Նոր Երուսաղեմներ. Սրբազան տարածքների մեհենագրությունն ու պատկերագրությունը» գիրք-ժողովածուի կազմող-խմբագիր Ալեքսեյ Լիդովը: Նրա խոսքերով, ի տարբերություն Ռուսաստանի, որտեղ այդ մեխանիզմը չի գործում, հայ մշակութաբանների ուղեւորությունները Եվրոպա հովանավորվում են: «ՌԴ կառավարությունը շատ երկար էր «քնած» եւ ժամանակն է բեկում մտցնել այդ իրավիճակում»,-ասել է Ալեքսեյ Լիդովը` հավելելով, որ թուլանում է սերունդների կապը:



Հայաստանում Ռուսաստանի դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն կիսել է Լիդովի մտահոգությունը, նշելով հայ-ռուսական կապերի վերականգնման անհրաժեշտությունը: «Գյումրիում կա «Պատվի բլուր», որտեղ թաղված են 156 ռուս սպաներ: Նույն տեղում կառուցվել է Հուշահամալիր, որը ժամանակի հետ քանդվել է: Մենք ցանկանում ենք վերականգնել այդ հուշարձանը»,-ասել է Կովալենկոն` հավելելով, որ դա համատեղ հայ-ռուսական նախագիծ է: Ըստ նրա, հուշարձանի բացման արարողությունը տեղի կունենա Մեծ Հայրենական պատերազմում հաղթնակի 65-ամյակի շեմին:



Իր հերթին Հայաստանում ՌԴ դեսպանատան խորհրդական ու Ռոսհամագործակցության ղեկավար Վիկտոր Կրիվոպուսկովն ասել է, որ Ռուսաստանն արդեն սկսում է գործել: «Հայաստանում կբացվի Ռուսաց լեզվի կենտրոնը: Դա առաջին նման կենտրոնը կլինի ԱՊՀ-ում»»-ասել է նա` հավելելով, որ արդեն վերականգնվել է Հայաստանում ռուսաց լեզվի ուսուցիչների ասոցիացիան, իսկ դեկտեմբերի 11-ին ՀՀ-ում տեղի կունենա ռուսաց լեզվի ուսուցիչների հավաք:
 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---