Երեւանում կբացվի «ՀԱՊԿ-ի ինստիտուտի» մասնաճյուղը

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 24-ն Երեւանում տեղի կունենա «ՀԱՊԿ-ի ինստիտուտի» Անկախ կոմերցիոն կազմակերպության մասնաճյուղի բացումը Հայաստանում: Ինստիտուտի բացման արարողությանը ելույթ կունենան Հայաստանի ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը եւ ՀԱՊԿ-ի պետքարտուղար Նիկոլայ Բորդյուժան: Նույն օրը Երեւանում տեղի կունենա կլոր սեղան «ՀԱՊԿ-ը որպես կայունության եւ անվտանգության գործոն Կովկասի տարածաշրջանում» թեմայով, ՀՀ ԱԱԽ քարտուղարի, ՀԱՊԿ-ի պետքարտուղարի, եւ ՀԱՊԿ-ի ինստիտուտի Անկախ կոմերցիոն կազմակերպության ներկայացուցիչների մասնակցությամբ:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---