19 նոյեմբերի 2009 - 19:09 AMT
Հայաստանը բերեց երկու ոսկե մեդալ Չինաստանից
Նոյեմբերի 8-16 չինական Գանժու քաղաքում տեղի ունեցավ 14-դ Աստղագիտության միջազգային օլիմպիադան: Երեք մասնակիցներից երկուսը` Հայկ Տեփանյանը եւ Հայկ Հակոբյանը նվաճեցին մեկական ոսկե մեդալ, հաղորդում է «Այբ» կրթական հիմնադրամը:

Հայկ Տեփանյանը` «Կենգուրու 2009» մաթեմատիկայի մրցույթի երեք հաղթողներից մեկն է, իսկ Հայկ Հակոբյանը` «խորացված առարկայական գիտելիքներ» ծրագրի մասնակիցն է եւ «Այբ 2009» թիմի անդամ է: Շնորհավորում ենք հաղթողներին փայլուն հաղթանակով եւ ցանկանում ենք նրանց նորանոր նվաճումներ: