Նոյեմբերի 19-ին Փարիզում մեկնարկեց «Հայաստան» համահայկական հիմնադրամի 10-րդ հեռախոսամարաթոնը

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 19-ին Փարիզում մեկնարկեց Հայաստան համահայկական հիմնադրամի ավանդական, 10-րդ հեռախոսամարաթոնը:



Այս տարի եւսնոյեմբերի 19-22-ը` չորս օր շարունակ, Ֆրանսիայի հինգ քաղաքներից շուրջ վեց հարյուր կամավոր կզանգահարեն Եվրոպայում բնակվող մեր հայրենակիցներին եւ Հիմնադրամի առաջիկա ծրագրերը ներկայացնելով` մասնակցության կոչ կանեն:



Համաեվրոպական հեռախոսամարաթոնի բացմանըմասնակցելու նպատակով Ֆրանսիաեն մեկնել «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը եւ տնօրենի խորհրդական Հրաչ Հովհաննիսյանը:



Հիշեցնենք, որ Հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմինը 2000թ-ից սկսած անց է կացնում ամենամյա համաեվրոպական հեռախոսամարաթոն: Դրամահավաքին ակտիվորեն մասնակցում են նաեւ Հիմնադրամի Գերմանիայի, Շվեյցարիայի եւ Հոլանդիայի տեղական մարմինները, այդ իսկ պատճառով Ֆրանսիայում կազմակերպվող հեռախոսամարաթոնը կոչում են նաեւ համաեվրոպական:



Այնուհետեւ գործադիր վարչության պատվիրակությունը մեկնելու էԱՄՆ` մասնակցելունոյեմբերի 26-ին կայանալիք Հիմնադրամի ամփոփիչ դրամահավաք միջոցառմանը` հեռուստամարաթոնին, որի ընթացքում էլ կհրապարակվեն թե համաեվրոպական հեռախոսամարաթոնի, թե մոսկովյան դրամահավաք ճաշկերույթի եւ թե 2009-ի դրամահավաք մարաթոնի ընթացքում կազմակերպված այլ միջոցառումների արդյունքները:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---