19 նոյեմբերի 2009 - 20:47 AMT
Americans for Artsakh-ը ակտիվացնում է Հայաստանի ու ԼՂՀ մասին ԱՄՆ տեղեկացվածությունը
Americans for Artsakh (Ամերիկացիները` Արցախին) կազմակերպությունը Վաշինգտոնում Հայաստանի դեսպանատանը անց է կացրել միջոցառում` նվիրված Հայաստանում եւ Արցախում տեղի ունեցող իրադարձությունների մասին տեղեկացվածության ակտիվացմանը: ԱՄՆ-ում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը ներկայացրել է ղարաբաղյան հակամարտության պատմությունը եւ հանրապետությունում առկա ներկա իրավիճակը:

Միջոցառմանը նշվել է, որ այսօր Կովկասը նշանակալի տեղ է զբաղեցնում միջազգային քաղաքական կյանքում եւ շատ կարեւոր է հանրության հանգամանալի տեղեկացվածությունը Արցախի մասին, որպեսզի սատարեն նրան` պահպանելու իր ուժն ու նույնականությունը:

«Ամերիկացիները` Արցախին» կազմակերպության գործադիր տնօրեն Սառա Լյուդվիգը ներկաներին տեղեկացրել է իրենց նախագծերի մասին, նշելով, մասնավորապես, որ նախատեսվում է ԼՂՀ-ում անցկացնել թրենինգներ` կառավարական կառույցների աշխատակիցների, երիտասարդ առաջնորդների եւ այլ խմբերի համար, հաղորդում է ԼՂՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: