ԵՄ առաջին նախագահ է ընտրվել Բելգիայի վարչապետը

PanARMENIAN.Net - Եվրոպական 27 պետությունների նախագահները պատմության մեջ առաջին անգամ Բելգիայի վարչապետ Հերման վան Ռոմպեյին ընտրեցին ԵՄ նախագահ: Նա պաշտոնապես կստանձնի պաշտոնը հունվարի 1-ին:

Եվրամիության անդամ երկրների ղեկավարները ընտրել են նաեւ Քեթրին Էշթոնին արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գծով գերագույն ներկայացուցչի պաշտոնում:



Մինչ օրս Էշթոնը զբաղեցնում էր Եվրահանձնաժողովի առեւտրի հարցերով անդամի պաշտոնը, հաղորդում է BBC-ին:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---