ՀՀ կենտրոնական բանկը կմասնակցի Միջպետական բանկի խորհրդի նիստին

PanARMENIAN.Net - ՀՀ կենտրոնականբանկի նախագահ Արթուր Ջավադյանը մեկնել է Մոսկվա, որտեղ նոյեմբերի 20-ին կմասնակցի Միջպետական բանկի խորհրդի հերթական նիստին, հաղորդում է ԿԲ մամլո ծառայությունը:



Նիստին քննարկվելու են 2009 թ. 9 ամիսների Միջպետական բանկի գործունեության, բանկի վարկային գործունեության վերաբերյալ հանձնարարականների կատարման, բանկի գործունեությունը կարգավորող փաստաթղթերի հաստատման, բանկի հաշվառման քաղաքականության, 2009 թ. բյուջեի կատարման - 2010 թ. բյուջեի նախագծի քննարկման հարցերը:



Նախատեսվում էքննարկել Միջպետական բանկի2009 թ. գործունեության աուդիտ իրականացնող կազմակերպության ընտրության, բանկի անդամ երկրների ազգային արժույթների կիրառման վրա հիմնված վճարահաշվարկային համակարգի զարգացման, ինչպես նա- այլ հարցեր:
 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---