20 նոյեմբերի 2009 - 13:59 AMT
Հայաստանի խոշորագույն հարկատուները 2009թ. սեպտեմբերին ավելի քիչ մուծումներ են կատարել պետբյուջե
Հայաստանի կառավարությանը կից պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է «2009թ. սեպտեմբեր ամսվա խոշոր հարկատուների պետբյուջե կատարած վճարումների ընդհանրացված ցուցանիշների վերլուծությունը: Դիտարկումը կատարվել է Հայաստանի 625 խոշորագույն հարկատուների շրջանում 2009թ. սեպտեմբերի կտրվածքում:

Ինչ վերաբերվում է պետական բյուջե վճարված հարկերի եւ այլ պարտադիր վճարների ցուցանիշին, ապա 2009թ.-ի սեպտեմբերին խոշոր հարկ վճարողների կողմից վճարվել է 14.9 մլրդ. դրամ կամ պակաս նախորդ տարվա սեպտեմբերից ընդամենը 2.1 մլրդ դրամով:

Միաժամանակ, հարկ է նշել, որ նշված 325 կազմակերպությունների կողմից 2009թ.-ի սեպտեմբեր ամսին վճարվել է հանրապետությունում հավաքագրված հարկային եկամուտների 48.5 %-ը: Համեմատության համար նշենք, որ «Հայ-Ռուսական ՀայՌուսգազարդ», «Ղ-Տելեկոմ», «Հրազդանի էներգետիկ կազմկաերպություն» եւ «Գրանդ-Տոբակո Հայ-Կանադական ՀՁ» ընկերությունների կողմից ընդհանուր առմամբ 2009թ.-ի սեպտեմբերին նախորդ տարվա նույն ամսվա նկատմամբ բյուջե պակաս հարկային վճարումներ է կատարվել 3.8 մլրդ. դրամ: