Հայաստանում 2009թ. հունվար-հոկտեմբեր ամիսների ընթացքում տնտեսական անկումը կազմել է 17,5%

PanARMENIAN.Net - 2009թ. տաս ամիսների արդյունքներով Հայաստանում 2008թ. նույն շրջանի համեմատ տնտեսական անկումը կազմել է 17,5%: Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայության պաշտոնական տվյալների համաձայն, 2009թ. հունվար-հոկտեմբեր ամիսների ընթացքում ՆՀԱ ծավալը կազմել է 2466,3 մլրդ դրամ: Հարկ է նշել, որ այդ խոստումնալից ցուցանիշն է այն բանի, որ 2009թ. արդյունքներով հանրապետությունում տնտեսական անկումը կկազմի 15%, ինչպես դա կանխատեսում են տեղական եւ միջազգային փորձագետները: 2009թ. հոկտեմբերին ՆՀԱ ծավալն արձանագրվել է 5,1% մակարդակում, ինչը նախորդ ամսվա ցուցանիշից ցածր է:



Հայաստանում հունվար-հոկտեմբեր ամիսների ընթացքում գնաճն արձանագրվել է 3% մակարդակով` 2008թ. նույն շրջանի համեմատ: Ընդ որում, հոկտեմբերին 2009թ. սեպտեմբերի համեմատ գնաճը կազմել է 0,5%:
 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---