«Էրգենեկոնի» գործով հետաքննության ընթացքում Թուրքիայի հայերի անուններով ցուցակներ են հայտնաբերվել

PanARMENIAN.Net - Թուրքիայում վերջին տասնամյակի ընթացքում կատարված սպանությունների շարքերի համար պատասխանատու համարվող «Էրգենեկոն» ուլտրաազգայնական կազմակերպության գործով հետաքննությունը նորանոր մանրամասներ է բացահայտում: Հետաքննության ընթացքում պարզվել է, որ Թուրքիայի քաղաքացի Ֆաթմա Չենգիզը, որը «Էրգենեկոնի» գործով կասկածյալ է, համագործակցել է Թուրքիայի զինված ուժերի (TSK) հետ եւ նրանց համար տեղեկատվություն է հավաքել երկրի հայ բնակչության մասին:



Չենգիզի անձնական գործի մեջ մտնում էր հայկական կազմակերպությունների ու եկեղեցիների անդամների անուններով ցուցակը, նրանք որակավորվում էին որպես «ակտիվ» եւ «ոչ ակտիվ», ինչպես նաեւ հայ-թուրքական «Ակոս» թերթի բաժանորդները:



Աղբյուրների համաձայն, Ֆաթմա Չենգիզի ցուցակի մեջ մտնում էին նաեւ ակադեմիկոսներ, գրողներ, լրագրողներ, որոնք մասնակցել էին Ստամբուլի Բիլջի համալսարանում 2005թ. սեպտեմբերի 24-25 կայացած «Հայերը Օսմանյան կայսրության անկման շրջանում` գիտական պատասխանատվության ու ժողովրդավարության հարցեր» ակադեմիական համաժողովին: Այդ համաժողովի մասնակիցները բացահայտ քննարկում էին Օսմանյան Թուրքիայում իրագործված հայերի զանգվածային ջարդերը, գրում է թուրքական Today's Zaman թերթը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---