Հայաստանում պրոբլեմատիկ դեռահասների համար վերականգնողական կենտրոններ են գործում

PanARMENIAN.Net - 2009թ. 9 ամիսների ընթացքում Հայաստանում անչափահասների նկատմամբ սեռական ոտնձգության 155 դեպք է գրանցվել: Այդ մասին այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտնեց Հայաստանի Ոստիկանության քրեական խուզարկության Գլխավոր վարչության պետ, գնդապետ Հովհաննես Թամամյանը: Նրա խոսքով, դրանցից 33% կանխամտածված մարմնական վնասվածքներով են ուղեկցվել:



«Մեզ համար առաջնահերթ խնդիր է անչափահասներին զերծ պահել եւ կանխել նրանց դեմ իրականացվող հանցագործությունները»,- նշեց Թամամյանը` ավելացնելով, որ ոստիկանությունը փորձում է օգնել այն դեռահասներին, որոնք ճիշտ ուղի են ընտրել: Ընդ որում, նա նկատեց, որ 2005-ից երեխաների իրավունքների պաշտպանության ազգային ծրագիրը աշխատանքային խումբ է ձեւավորել եւ արդեն դրական արդյունքների է հասել: «ՀՀ Ոստիկանությունը Project Harmony միջազգային հասարակական կազմակերպության աջակցությամբ դեռահասների համար վերականգնողական կենտրոններ է բացել Երեւանում, Գյումրիում, Վանաձորում, Ալավերդիում ու Իջեւանում»,- նշեց Թամամյանը` ավելացնելով, որ 2009թ. ընթացքում վերականգնողական կենտրոններ են ուղղվել 120 անչափահասներ



Ընդ որում, նա ընդգծեց, որ նկատելի առաջընթաց է արձանագրվել նաեւ հանցագործությունների բացահայտման քանակում: «2009թ. 10 ամսվա ընթացքում բացահայտված հանցագործությունների քանակը կազմել է 74,5%, անցյալ տարի այդ ցուցանիշը կազմում էր 61,7%»,- ընդգծեց Թամամյանը:
 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---