Աթենքում Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման մասին պայմանավորվածություն չկա

PanARMENIAN.Net - ԵԱՀԿ Արտգործնախարարների խորհրդի գագաթաժողովի շրջանակներում Աթենքում Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման մասին պայմանավորվածություն չկա: Այդ մասին այսօր Երեւանում Լիտվայի ԱԳՆ ղեկավար Վիգաուդաս Ուշացկասի հետ համատեղ մամլո ասուլիսում, պատասխանելով PanARMENIAN.Net ի թղթակցի հարցին, հայտնեց Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը: «Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ գլխավոր հանդիպումը բարձրագույն մակարդակով հանդիպումն է Մյունխենում: Ինչ վերաբերում է հանդիպմանը Աթենքում, ապա ԵԱՀԿ ԱԳՆԽ շրջանակներում սովորաբար երկկողմ աշխատանքային հանդիպումներ են տեղի ունենում, բայց Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարի հետ հանդիպման մասին պայմանավորվածություն` որպես այդպիսին, չկա»,- ասաց Էդվարդ Նալբանդյանը:



Դեկտեմբերի 1-2-ին հունական մայրաքաղաքում տեղի կունենա ԵԱՀԿ ԱԳՆ ղեկավարների ամենամյա գագաթաժողովը: Գագաթաժողովի աշխատանքին կմասնակցեն կազմակերպության 56 անդամ երկրների արտգործնախարարները:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---