Փախստականների հարցը կարող է քննարկվել ղարաբաղյան հակամարտության վերջնական լուծումից հետո

PanARMENIAN.Net - Եթե ԼՂՀ վարչապետն ասում է, որ Ստեփանակերտին չեն ներկայացվել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ Մադրիդյան սկզբունքները, նշանակում է` նրան պետք է հավատալ, ուրեմն այդպես էլ կա: Այդ մասին այսօր Երեւանում Լիտվայի ԱԳՆ ղեկավար Վիգաուդաս Ուշացկասի հետ համատեղ մամլո ասուլիսում հայտնեց Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:



«Թե արդյոք Հայաստանը ցույց է տվել Մադրիդյան փաստաթուղթը Լեռնային Ղարաբաղին, դա մի բան է: Ըստ երեւույթին, պաշտոնական Ստեփանակերտին այդ փաստաթղթերը պետք է ներկայացնեին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները»,- ասաց Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը:



Մեկնաբանելով ադրբեջանական կողմի հայտարարություններն այն մասին, որ բանակցություններում քննարկվում է ադրբեջանցի փախստականների` Լեռնային Ղարաբաղ վերադառնալու հարցը, Էդվարդ Նալբանդյանը հայտարարեց հետեւյալը. «Այդ հարցը կարող է քննարկվել միայն ղարաբաղյան հակամարտության վերջնական կարգավորումից հետո, երբ Ղարաբաղի ու առավել լայն ենթատեքստում անվտանգության համապատասխան երաշխիքներ լինեն, ես նկատի ունեմ ավելի քան 400 հազար հայ փախստականների վերադարձը»:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
---